17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 08:50-ի սահմաններում, Այնթափ գյուղում, «Ժանյակ» գործարանի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 61-ամյա Գագիկ Վ.-ի վարած Mercedes և Արտաշատ քաղաքի բնակիչ, 26-ամյա Խաչիկ Մ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Խաչիկ Մ-ն մարմնական վնասվաքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն, իսկ BMW-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի էլեկտրասյանն ու «Ժանյակ» գործարանի պատին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Տիգրան Սարդարյանն ու Արայիկ Խաչատրյանը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: