կարևոր
722 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-12 22:13

Մխիթարյանը դարձյալ գոլի հեղինակ է դարձել «Ռոմա»-ի ընկերական խաղում

Մխիթարյանը դարձյալ գոլի հեղինակ է դարձել «Ռոմա»-ի ընկերական խաղում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել է  գոլի հեղինակ ակումբի կազմում:

«Ռոմա»-ն շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Մայրաքաղաքային թիմն ընկերական հանդիպում է անցկացրել «Կալյարիի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և 61-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ:

Ավելի վաղ Մխիթարյանը չէր միացել ազգային թիմին Ազգերի լիգայի որակավորման երկու տուրերին խաղերին: Նա հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին հայտնել էր, որ այժմ արձակուրդում է, վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ: