Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Մարտունու շրջանի Ջիվանի համայնքում մասնակցել է «Ապագա սերունդների» հիմնադրամի միջոցներով հիմնանորոգված դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը:
«Կարծում եմ՝ նոր ուսումնականին ընդառաջ՝ այն սպասված և շատ հաճելի նվեր էր ինչպես աշակերտներին, այնպես էլ դպրոցի ուսուցիչներին»,-նշել է Արցախի նախագահն իր ֆեյսբուքյան էջում եւ ծրագիրը կյանքի կոչելու համար շնորհակալություն հայտնել բարերար Գրիգորի Գաբրիելյանցին: