12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, սեպտեմբերի 10-ին գողություն է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 12:00-ի սահմաններում, «Մասիսի քաղաքային գրադարանից» ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 9-ին ժամը 23:00-ից մինչև սեպտեմբերից 10-ի 10:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով, իսկ հետո ապա ոտքով հարվածելով ու ապակին հանելու միջոցով մուտք են գործել Մասիս քաղաքի Շիրազի 9 հասցեում գործող «Մասիսի քաղաքային գրադարան» և «Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի» շենք և այնտեղից կատարել գողություն:
Ոստիկանություն ահազանգողը եղել է գրադարանի տնօրեն Սուսաննա Ա.-ն, ով այնուհետև գրադարան ժամանած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ գողացել են համակարգիչներ և գործիքներ:
Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանունքում նյութեր են նախապատրաստվում: