կարևոր
1638 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-12 20:46

Սեպտեմբերի 16-ին կմեկնարկի ՀՅԴ ՀԵՄ անդամների կողմից նախաձեռնած ցույցը․ պահանջը մեկն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սեպտեմբերի 16-ին՝ Մատենադարանի հարակից տարածքում կմեկնարկի ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամների կողմից նախաձեռնած ցույցը:

Պահանջը մեկն է՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Երիտասարդները նույն պահանջով ցույցեր սկսել էին դեռեւս նախորդ տարի, սակայն ինչպես նշում են ցույցի նախաձեռնողները՝ օրեցօր ավելի է մեծանում նախարարից դժգոհողների թիվը:

Ի դեպ, արձանագրենք, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում կրթության նախարարության դիմաց «Արայիկ Հեռացի՛ր» գրառմամբ գրություններ են հայտնվել:

Մանրամասները՝ Սիրան Ալեքսանյանի տեսանյութում: