Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունում կայացել են հերթական տուրի խաղերը:
Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունում «Երևան Բասկետ»-ը սեփական հարկի տակ 61-30 հաշվով հաղթանակ տարավ «Արցախ» ակումբի նկատմամբ։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ինգա Մանուչարյանը (Երևան Բասկետ), ով վաստակեց 32 միավոր։
Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում: