կարևոր
1392 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-12 18:47

Ալեքսանդր Զվերևը և Դոմինիկ Տիմը կմրցեն US open-ի եզրափակչում

Ալեքսանդր Զվերևը և Դոմինիկ Տիմը կմրցեն US open-ի եզրափակչում

Թենիսի ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակչի մասնակիցները հայտնի են:

Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևը 3:6, 2:6, 6:3, 6:4, 6:3 հաշվով գերազանցեց իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստային, իսկ Ավստրիացի Դոմինիկ Տիմը 6:2, 7:6, 7:6 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևին: Տղամարդկանց մենախաղի եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 13-ին:

ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլար: Համավարակի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր: