կարևոր
1559 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-12 16:38

Խնձորեսկում Նիկոլ Փաշինյանին է մոտեցել Ադրբեջանում գերեվարված Նարեկ Սարդարյանի կինը

Խնձորեսկում Նիկոլ Փաշինյանին է մոտեցել Ադրբեջանում գերեվարված Նարեկ Սարդարյանի կինը

ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում «Սպարապետի» օրվան նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտեցավ ադրբեջանական գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինը:

Վերջինս ցանկացավ տեղեկանալ, թե ինչ նորություն կա իր ամուսնուց, քանի որ որևէ տեղեկություն չունի:

«Ցավոք, ոչինչ չեմ կարող ասել, գիտեք՝ դժբախտաբար, ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ հակառակորդի: Պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ասաց, որ ինքը կմնա և կխոսի Նարեկ Սարդարյանի  կնոջ հետ:

ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտնել էրոր 2020 թհուլիսի 8-ին՝ ժամը 11:00-12:00-ի սահմաններումԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհետ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թծնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը:

Պարզվել էոր Նարեկ Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածքորտեղ գերեվարվել էՍարդարյանը բնութագրվում է որպես հայրենասերհանգիստ և աշխատասեր անձնավորությունտեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցե խնդիր չի ունեցել:

Նարեկ Սարդարյանի իրավահաջորդի ներակայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտնել էրոր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 22-ին բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։

Ըստ Զեյնալյանի՝ Եվրոպական դատարանը պահանջել է Ադրբեջանից ձեռնարկել հետևյալ միջոցներըտրամադրել տեղեկություն Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի ու պայմանների մասինտրամադրել տեղեկություն նրա առողջական վիճակի մասին (հաստատված բժշկական տեղեկանքով (տեղեկանքներով), եթե այդպիսիք կանև արդյոք բժշկական հետազոտությունը իրականացվել է անկա՞խ մասնագետի կողմիցհարուցվե՞լ է արդյոք նրա նկատմամբ քրեական գործև եթե հարուցվել էտրամադրել բոլոր համապատասխան մանրամասները և փաստաթղթերըներառյալ նրա դեմ առաջադրված ցանկացած մեղադրանքի մասիննշանակվե՞լ է արդյոք փաստաբանարդյոք նա հնարավորություն ունի՞ լիարժեքորեն շփվել իր հարազատների և Հայաստանի իշխանության հետ։ ՄԻԵԴ-ը նաև առաջնահերթություն և տվել գանգատին և սահմանել է հիմնական գանգատ ներկայացնելու համար ժամկետժամկետ է սահմանել նաև պատասխանող պետությունից սպասվող գործողությունների կատարման համար:

Սարդարյանն ունի ընտանիք և անչափահաս երեխաներորոնց հոգսերը հոգում է ինքըԱյժմ միջոցներ են ձեռնարկվում նրան Հայաստան վերադարձնելու համար