12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ոստիկանության ծառայողները բնապահպանական բնույթի իրավախախտումները կանխելու նպատակով Գուգարք գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «Զիլ-131» մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը.
«Վարորդը փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ այն հավաքել է Վահագնաձոր գյուղի վարչական տարածքով անցնող գետի ափամերձ տարածքից:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախապատրաստվում են նյութեր»,- ասված է հաղորդագրության մեջ: