կարևոր
1017 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-12 14:23

Մահվան եվս մեկ դեպք՝ ալկոհոլից թունավորման հետեւանքով, ընդհանուր թիվը 21 է

Մահվան եվս մեկ դեպք՝ ալկոհոլից թունավորման հետեւանքով, ընդհանուր թիվը 21 է

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 21-ը մահվան ելքով (մահվան ելքով դեպքերն ավելացել են ևս 1-ով), իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը:

Դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ և չօգտագործել անհայտ ծագման, ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչք։

Հիշեցումէթիլ սպիրտից սուր թունավորման ախտանշաններն են՝ գրգռումսրտխառնոցփսխումորովայնի ցավգլխացավ և գլխապտույտնիստագմդիպլոպիաթույլ համակենտրոնացումանհավասարակշռությունքնկոտությունատաքսիակոմացնցումներշնչառության խանգարումճնշման իջեցումսրտի դանդաղ աշխատանքմարմնի ջերմաստիճանի իջեցումհիպոգլիկեմիա:

Մեթիլ սպիրտի պարագայումկախված թունավոր նյութերի քանակությունիցթունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ մի քանի ժամից մինչև 1-2 օրվա ընթացքում։ Հիմնական ախտանշաններն են՝ գլխապտույտ և գլխացավսրտխառնոց և փսխումմկանայինհոդերի և որովայնի ցավգիտակցության մթագնումքնկոտությունլուսավախությունսպեցիֆիկ ազդեցություն տեսողության վրա՝ ընդհուպ մինչև կուրությունարյան մեջ հեմոգլոբինի և էրիթրոցիտների մակարդակի բարձրացումիսկ մեզի մեջ սպիտակուցների և հիալինային գլանների հայտնաբերում։

Վերոնշյալ ախտանշանների ի հայտ գալու պարագայում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժմամբ։