կարևոր
1107 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-12 13:27

Լարված ներքաղաքական իրավիճակ՝ Պերուում

Լարված ներքաղաքական իրավիճակ՝ Պերուում

Լարված ներքաղաքական իրադրություն է ստեղծվել Հարավային Ամերիկայի երկրներից մեկում՝ Պերուում:

Կոնգրեսը պաշտոնանկության գործընթաց է սկսել նախագահ Մարտին Վիսկարայի դեմ, որ մեղադրվում է կոռուպցիայի գործով իր դեմ սկսված հետաքննությանը խոչընդոտելու համար: Կասկածում են, որ նա չարաշահել է հանրային միջոցները, ապա փորձել կոծկել դա:

57-ամյա Մարտին Վսիկարան հերքում է իրեն վերագրվող մեղադրանքը, իսկ Կոնգրեսին մեղադրում քաղաքական հեռաշրջում ծրագրելու համար: