862 դիտում, 2020.09.12 12:25

«Քեֆ չի լինի». «Լադանիվա» խումբը ներկայացրել է հերթական հայալեզու ստեղծագործությունը

Ֆրանսիական «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաև Հայաստանում, հրապարակել  է «Քեֆ չի լինի» ստեղծագործությունը: Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է:

Երգի և՛ բառերի, և՛ երաժշտության հեղինակը «Լադանիվա»-ն է:

Խմբի հիմնադիրներն են հայուհի մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի ԹոմասըԽմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվա»-ն հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական գործեր, որոնք նոր շունչ ու ոգի են ստացել նրանց շնորհիվ: