կարևոր
910 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-12 12:17

Գերմանիան պատրաստ է հետաքննել Նավալնիի հնարավոր թունավորման գործը

Գերմանիան պատրաստ է հետաքննել Նավալնիի հնարավոր թունավորման գործը

Բեռլինի դատախազները հայտարարել են, որ եթե ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին համաձայնի, ապա Գերմանիան պատրաստ է հետաքննություն սկսել նրա հնարավոր թունավորման գործով ու տեղեկությունը փոխանցել Մոսկվային:

Մինչդեռ ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտարարել էր, թե չեն հետաքննի գործը, քանի որ թունավորումը Ռուսաստանում է եղել:

Իսկ Մոսկվան, որը մինչ օրս պնդում է, թե թունավորման պացույցներ չկան, նախօրեին հայտարարել է, որ ի պատասխան գերմանական կողմի պահանջներին՝ քննիչներ կուղարկի Բեռլին: