կարևոր
1752 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-12 12:10

Վարչապետը հարգանքի տուրք մատուցեց Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում հարգանքի տուրք մատուցեց Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին։ Նա ծաղիկներ է խոնարհել Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշարձանին:

Վարչապետին ուղեկցում են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Փաշինյանը Խնձորեսկում մասնակցում է  Սպարապետի օրվան նվիրված միջոցառմանը: