30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով՝ սեպտեմբերի 11-ին Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Նարինե Հակոբյանը: Այս պաշտոնը թափուր էր մնացել Արա Ֆիդանյանի՝ ՀՀ փոխոստիականպետ նշանակվելուց հետո:
Հակոբյանի նշանակման մասին տեղեկացանք ոստիկանությունից: Մինչ այս, Նարինե Հակոբյանը զբաղեցնում էր Ինտերպոլի ԱԿԲ-ի ինֆորմացիայի մշակման եւ վերլուծության բաժնի հատուկ կարեւորագույն գործերով ավագ օպերլիազորի պաշտոնը:
Նարինե Հակոբյանի կենսագրությունը
Ծնվել է 1980 թ. հունիսի 23-ին, Երեւան քաղաքում:
1997-2001 թթ.՝ սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի բակալավրիատը «ֆրանսերեն լեզու եւ գրականություն» մասնագիտությամբ
2001-2003 թթ.՝ սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի մագիստրատուրան «ֆրանսերեն լեզու» մասնագիտությամբ
25.02.2004-27.02.2012 թթ.՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի քրեական հանցագործությունների եւ միջազգային հետախուզության բաժնի օպերլիազոր
27.02.2012-30.03.2013 թթ.՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի օպերատիվ կապի եւ տեխնիկական միջոցների ապահովման բաժնի ավագ օպերլիազոր
30.03.2013-11.09.2020 թթ.՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ինֆորմացիայի մշակման եւ վերլուծության բաժնի հատուկ կարեւորագույն գործերով ավագ օպերլիազոր
ՀՀ ոստիկանության պետի 2020 թ. սեպտեմբերի 11-ի հրամանով նշանակվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ:
Պարգեւատրվել է՝
ՀՀ ոստիկանության եւ այլ գերատեսչությունների մեդալներով եւ կրծքանշաններով:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: