Հայաստանի ֆուտբոլի առաջնության չորրորդ տուրի շրջանակներում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն զիջեց «Լոռի»-ին:
Վանաձորյանը թիմը Տիմուր Ռուդոսելսկու և Նաոր Աբոուդիի գնդակների շնորհիվ առավելության հասավ «Արարատ-Արմենիա»-ի նկատմամբ` 1:2 հաշվով: Հայաստանի չեմպիոնի միակ գնդակը խփեց Յուսուֆ Օտուբանջոն` լրացուցիչ ժամանակում:
Այս տուրից հետո «Արարատ-Արմենիա»-ն մրցաշարային աղյուսակում 7-րդն է և ունի 2 միավոր, իսկ «Լոռի»-ն 6-րդն է: