կարևոր
305 դիտում, 7 ամիս առաջ --> 2020-09-11 21:38

Սեպտեմբերի 11-ի դրությամբ Հայաստանի ԶՈՒ-ի սպաների նկատմամբ Ինտերպոլի ուղիներով որեւէ հետախուզում չի իրականացվում. պարզաբանում

Սեպտեմբերի 11-ի դրությամբ Հայաստանի ԶՈՒ-ի սպաների նկատմամբ Ինտերպոլի ուղիներով որեւէ հետախուզում չի իրականացվում. պարզաբանում

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել տարածված տեղեկատվության վերաբերյալ, թե Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից քրեական հետապնդում է նախաձեռնվել Հայաստանի  ԶՈՒ-ի սպաներ Վազգեն Վարդանյանի եւ Արմեն Ջամալյանի նկատմամբ, ինչի կապակցությամբ համապատասխան հայցադիմում է ներկայացվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը:

Ոստիկանության պարզաբանման մեջ նշվում է, որ սեպտեմբերի 11-ի դրությամբ վերջինների նկատմամբ Ինտերպոլի ուղիներով որեւէ հետախուզում չի իրականացվում: ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի կողմից մշտապես իրականացվում են դիտարկումներ: Ադրբեջանի իրավասու մարմինների նման նախաձեռնություններին ժամանակին եւ համարժեք արձագանքելու ուղղությամբ, ինչի կապակցությամբ այդպիսի խնդիրներ ծագելու դեպքում Հայաստանում Ինտերպոլի կողմից անմիջապես տրվում է համարժեք արձագանք եւ Ինտերպոլի Գլխավոր Քարտաղարությանը ներկայացվում են հիմնավորումներ ու փաստարկներ: