12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել տարածված տեղեկատվության վերաբերյալ, թե Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից քրեական հետապնդում է նախաձեռնվել Հայաստանի ԶՈՒ-ի սպաներ Վազգեն Վարդանյանի եւ Արմեն Ջամալյանի նկատմամբ, ինչի կապակցությամբ համապատասխան հայցադիմում է ներկայացվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը:
Ոստիկանության պարզաբանման մեջ նշվում է, որ սեպտեմբերի 11-ի դրությամբ վերջինների նկատմամբ Ինտերպոլի ուղիներով որեւէ հետախուզում չի իրականացվում: ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի կողմից մշտապես իրականացվում են դիտարկումներ: Ադրբեջանի իրավասու մարմինների նման նախաձեռնություններին ժամանակին եւ համարժեք արձագանքելու ուղղությամբ, ինչի կապակցությամբ այդպիսի խնդիրներ ծագելու դեպքում Հայաստանում Ինտերպոլի կողմից անմիջապես տրվում է համարժեք արձագանք եւ Ինտերպոլի Գլխավոր Քարտաղարությանը ներկայացվում են հիմնավորումներ ու փաստարկներ: