կարևոր
1435 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-11 20:24

Արտակարգ դեպք Գյումրիում. «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մարզի ԳԳՄ տնօրենն ու իրացման բաժնի պետը բերման են ենթարկվել

Արտակարգ դեպք Գյումրիում. «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մարզի ԳԳՄ տնօրենն ու իրացման բաժնի պետը բերման են ենթարկվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում խուլիգանություն կատարելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչն ու շուկայի վերահսկողության տեսչության 3 աշխատակիցներ այցելել են Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու թիվ 19 հասցեում տեղակայված ավտոգազալցակայան:

Կայքի տեղեկություններով՝ այցելության պատճառը եղել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշման պահանջներից ելնելով հիշյալ տնտեսվարող օբյեկտի գործունեությունը 24 ժամով կասեցնելու հետեւանքների ստուգումը: Այցելության պահին այնտեղ են եղել Գյումրի քաղաքի Մ. Խորենացի փողոցի բնակիչ, 38-ամյա Սերգեյ Ամիրբեկյանը եւ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչ, 46-ամյա Աղասի Ջանոյանը, ովքեր ոստիկանության եւ տեսչության աշխատակիցներին ներկայացել են որպես նշված օբյեկտի սեփականատերեր, այնուհետեւ սկսել են սեռական բնույթյի հայհոյանքներ հնչեցնել ու խոչընդոտել նշված ծառայողների աշխատանքը:

Ահազանգով ժամանած ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը նշված անձանց բերման են ենթարկել ոստիկանության Մուշի բաժին: Գ

Ըստ կայքի՝ Ս. Ամիրբեկյանը աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ տնօրեն, իսկ Ա. Ջանոյանը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Շիրակի մարզի իրացման բաժնի պետ: