կարևոր
1235 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-11 18:46

Լավրովը կատակել է Ռուսաստանի վիրավորվելու մասին

Լավրովը կատակել է Ռուսաստանի վիրավորվելու մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կատակել է, որ Մոսկվայի համար վիրավորական է Պեկինից հետո երկրորդ տեղում լինել այն երկրների ցուցակում, որոնք իբր միջամտում են Վաշինգտոնի գործերին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Արդեն մեկնաբանները քաղաքական գործիչներին հարցեր են տալիս՝ ո՞վ է ավելի շատ միջամտում՝ Ռուսաստա՞նը, Չինաստա՞նը, թե՞ Իրանը»: Ամերիկյան ներկայացուցիչների միջոցով անցկացվող այս «մրցույթում», ըստ նրանց գնահատականների, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը դեռ հաղթում է»,- ասել է դիվանագետը: Նա կատակով հավելել է, որ Ռուսաստանը սովոր է միշտ առաջինը լինել:

Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել երեք ռուսաստանցիների ու մեկ ուկրաինացու հանդեպ՝ ամերիկյան ընտրություններին միջամտելու եւ կիբեռհարձակումների համար: Սեւ ցուցակում ընդգրկվել են Ռուսաստանի քաղաքացիներ Անտոն Անդրեեւը, Դարյա Ասլանովան եւ Արտեմ Լիֆշիցը, ովքեր իբր կապված են ընտրությունների ժամանակ մանիպուպուլյացիաներ անող «Ինտերնետային հետազոտությունների գործակալության» հետ: Ամերիկացիները դա վերագրում են գործարար Եվգենի Պրիգոժինին: