կարևոր
1304 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-11 16:37

Պատգամավորներն առաջարկում են փոխել դատավորների կենսաթոշակի հաշվարկման կարգը

Պատգամավորներն առաջարկում են փոխել դատավորների կենսաթոշակի հաշվարկման կարգը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են Դատական օրենսգրքում լրացում կատարել՝ սահմանելով դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա՝ որպես դատավոր պաշտոնավարումը դադարելուն նախորդ տասներկու ամիսներին հաշվարկված աշխատավարձի, այդ թվում հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի 75 տոկոսից՝  նախկինում սահմանված 55 տոկոսի փոխարեն:  Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի և  Աննա Կարապետյանի  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մաuին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Արթուր Դավթյանը:

«ՍԴ որոշում կա, որով դատավորներին կենսաթոշակի վճարման կարգի վերաբերյալ ընդունված օրենքը Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է հակասահմանադրական: Եվ այս պահի դրությամբ այդ հատվածը բաց է, կարգավորման անհրաժեշտություն կա: Ուստի նախաձեռնեցինք այս փոփոխությունը և առաջարկում ենք Դատական օրենսգրքում լրացում կատարել և սահմանել, որ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա՝ որպես դատավոր պաշտոնավարումը դադարելուն նախորդ տասներկու ամիսներին հաշվարկված աշխատավարձի, այդ թվում հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի 75 տոկոսից»,-ասաց Դավթյանը:

Նախկինում եղել է 55 տոկոս, որը ՍԴ-ն ճանաչել է հակասահմանադրական: Դավթյանը պարզաբանեց՝ եթե ՍԴ այդ որոշումը չլիներ, դատավորը ստանալու էր 55 տոկոս, բայց այս պահին չկա  օրենք, որ 75 տոկոս պետք է ստանա, այսպիսով այս պարագայում կստանա հասարակ թոշակավորման կարգով: Օրենքը պարտադրում է, որ թոշակը պետք է բարձր լինի:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը ներկայացրեց կառավարության դիրքորոշումը, ըստ որի՝ նախագծի կապակցությամբ մի շարք խնդիրներ են արձանագրել: Կառավարությունն առաջարկել է նախագծի իր տարբերակը: «Կառավարությունն առաջարկում է սահմանել  կենսաթոշակի երաշխավորված չափ՝ դատավորի համար, որը կկազմի նրա զուտ աշխատավարձի 75 տոկոսը: Պատգամավորական նախաձեռնության շրջանակում չափը սահմանվում է «կեղտոտ» աշխատավարձի 75 տոկոսը»,-ասաց Սաիյանը:

Այս պահին կա 77 դատավոր, որոնք ստանում են կենսաթոշակ:

Քննարկումներից հետո հանձնաժողովում որոշվեց նախագծում առկա կանոնակարգումները կառավարության կողմից ներկայացված առաջարկներին համահունչ դարձնելու նպատակով նախագծի քննարկումը