20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ուղիղ 19 տարի առաջ՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, տեղի ունեցավ Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենասարսափելի և խոշոր ահաբեկչությունը, որը ցնցեց ամբողջ աշխարհը։
Այդ օրը «Ալ-Քաիդա» խմբավորման ահաբեկիչները գրավել էին չորս մարդատար ինքնաթիռ։ Դրանցից առաջինը մխրճվեց Նյու Յորքում Առեւտրի համաշխարհային կենտրոնի հյուսիսային, իսկ երկրորդը՝ Հարավային Աշտարակի մեջ, ինչը հանգեցրեց երկու երկնաքերների հետագա փլուզմանը:
Երրորդ ինքնաթիռը մխրճվեց Պենտագոնի շենքի մեջ, իսկ չորրորդը, որի ուղևորները փորձել են դիմադրություն ցույց տալ ահաբեկիչներին, ընկել է Փիթսբուրգից ոչ հեռու՝ Փենսիլվանիա նահանգում:
Հարձակման հետեւանքով զոհվեց 2977 մարդ, Վաշինգտոնում` 189, Փենսիլվանիայում` 44։ Հազարավոր մարդիկ վիրավորվեցին: