կարևոր
1779 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-11 14:47

Բեյրութի պայթյունի զոհերի քառասունքի հոգեհանգստի կարգ կմատուցվի Սուրբ Սարգիս եկեղեցում

Բեյրութի պայթյունի զոհերի քառասունքի հոգեհանգստի կարգ կմատուցվի Սուրբ Սարգիս եկեղեցում

Բեյրութի պայթյունի անմեղ զոհերի հիշատակին նվիրված քառասնօրյա հոգեհանգստի կարգ կկատարվի Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին: Այս մասին տեղեկացնում են Ռամկավար ազատական կուսակցությունից:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի էր ունեցել հզոր պայթյուն:

Պայթյունի ալիքից ոչնչացվել և վնասվել էին բազմաթիվ տներ, ավելի քան 300 հազար քաղաքացիմնացել էր անօթևան: Զոհվել էր 190 մարդ, տուժել 6,5 հազարը: Լիբանանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պայթյունի պատճառ էր դարձել եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակի բռնկումը, որը պահվում Էր նավահանգստի պահեստում: