կարևոր
1359 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-11 14:53

Microsoft-ը հայտարարում է հաքերային գրոհի մասին

Microsoft-ը հայտարարում է հաքերային գրոհի մասին

«Մայքրոսոֆթ» ընկերությունից հայտարարել են, որ Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի հետ կապված հաքերները փորձել են լրտեսել թե՛ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի, թե՛ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի նախընտրական շտաբերի աշխատակիցներին՝ ազդելու նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների վրա:

«Մայքրոսոֆթն» ընդգծում է, որ կիբերհարձակումների մեծ մասն անհաջողության են մատնվել: ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների շտաբներից էլ հայտարարել են, որ սա իրենց համար անակնկալ չէ, գիտեն, որ ընտրություններից առաջ նաեւ հաքերների թիրախում են:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին նաեւ 2016 թվականի նախագահի ընտրություններին միջամտելու համար էր մեղադրել, ինչը Մոսկվան կտրականապես հերքել էր: