կարևոր
708 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-11 12:20

5-ամյա Դավիթը 3 ռեկորդի հեղինակ է դարձել. վերջին հաղթանակը նվիրել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Դյուցազնավեպի Դավթի անունը կրող տղան մերօրյա Դյուցազնագրքի հերոս է: ԱԻՆ ՓԾ թիվ 6 ՀՓՋ-ի 4-րդ դասակի վարորդ, սերժանտ Յուրիկ Պետրոսյանի 5-ամյա որդին 3 ռեկորդի հեղինակ է: Տղայի ուժը հայրն է բացահայտել ու սկսել մարզել նրան դեռ 2 տարի առաջվանից:

Երեխան իր վերջին ռեկորդը նվիրել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին:

Դավիթն իր մասին շատ չի պատմում, բայց տեսախցիկի առաջ անկեղծանում է. ուզում է փրկարար դառնալ:

Մանրամասները՝ տեսանյութում։