09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության դիմաց: Նրանք պահանջում են կալանքից ազատ արձակել իրենց գյուղի բնակիչ Ալեն Պետրոսյանին: Նրա փաստաբան Արման Արզումանյանի խոսքով, սկզբնական շրջանում մի քանի վիճելի ապացույցներ են ձեռք բերվել, որի հիման վրա Ալեն Պետրոսյանին ձերբակալել, ապա կալանավորել են:
«Գործի հետագա զարգացումը ցույց տվեց, որ նա ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքի հետ: Իրական կատարողը, իրական կրակոց արձակողն ինքնակամ ներկայացած վարույթն իրականացնող մարմնին տվեց խոստովանական ցուցմունքներ: Հետագայում հանձնեց նաեւ հանցագործության գործիք զենքը, բայց գործը տեղից չի շարժվում»,-ասաց նա՝ նշելով, որ խոստովանական ցուցմունք տվողը չի կալանավորվել, իսկ Ալեն Պետրոսյանի կալանքի ժամկետը երկրորդ անգամ է երկարացվում:
Փաստաբանի խոսքով, Ալեն Պետրոսյանը մեղադրվում է սպանության եւ ապօրինի զենք կրելու համար:
Նա ընդգծեց, որ ինքը Վճռաբեկ բողոք կներկայացնի կալանքի որոշման դեմ եւ եթե Ալեն Սիմոնյանին չազատեն՝ ՄԻԵԴ գանգատ կուղարկի: