Առնվազն չորս մարդ է զոհվել սեպտեմբերի 10-ի երեկոյան Աֆղանստանի Խոստի նահանգում հարսանեկան արարողության ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին սեպտեմբերի 11-ին հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգապետի ներկայացուցչին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ եւս ութ մարդ վիրավորվել է: Տուժածների վիճակի մասին տեղեկատվություն եւ պատահարի մանրամասնություններ առայժմ չեն հայտնում: