04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Սեպտեմբերի 11-ին Իրանում մեկնարկել Է Մեջլիսի (խորհրդարանի) ընտրությունների երկրորդ փուլը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը:
Ընտրատեղամասերում քվեարկությունն սկսվել է տեղական ժամանակով 08:00-ին (Երեւանի ժամանակով 07:30-ին) եւ կտեւի 10 ժամ: Անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարաձգվել մեկ կամ երկու ժամով: Կամարտահայտության արդյունքներով պետք է որոշվեն 290 պատգամավորներից մնացած 11-ի անունները: Իրանում Մեջլիսի ընտրությունները կայացել են փետրվարի 21-ին: Խորհրդարան անցած թեկնածուների անունները հայտարարվել են քվեարկությունը վերջանալուց հետո մի քանի օրվա ընթացքում՝ նահանգներից յուրաքանչյուրի համար առանձին:
208 ընտրատարածքներից 10-ում ապրիլին պետք է կայանար երկրորդ փուլը, սակայն կորոնավիրուսի համավարակի ատճառով այն հետաձվել էր սեպտեմբերի 11-ին։