կարևոր
1324 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-11 09:35

Կորոնավիրուսի թեստի 1 դրական, 2 բացասական պատասխան՝ 4 օրում. ինչպե՞ս է ստացվել. «Փաստ»

Կորոնավիրուսի թեստի 1 դրական, 2 բացասական պատասխան՝ 4 օրում. ինչպե՞ս է ստացվել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես գիտենք, ուսումնական տարվան ընդառաջ որոշում էր կայացվել թեստավորել դպրոցների բոլոր աշխատակիցներին Հայաստանի ողջ տարածքով: Օրերս «Փաստը» մի հետաքրքիր տեղեկություն ստացավ:

Խմբագրությանն էր դիմել Վանաձորի ուսուցչուհիներից մեկը (վերջինիս անուն ազգանունը չենք հրապարակում նրա խնդրանքով) և նշել, որ թեստավորվել է սեպտեմբերի 3-ին, 48 ժամ հետո ստացել է թեստի դրական պատասխան:

Այն ստանալու հաջորդ երկու օրերին՝ սեպտեմբերի 6-ին և 7-ին, սեփական նախաձեռնությամբ երկու թեստ է արել՝ ՊՇՌ և «ռապիդ»: Երկու թեստերի պատասխաններն էլ եղել են բացասական:

Ստացված արդյունքը զարմացրել է նրան: Ընդ որում, առաջին թեստի պատասխանը ստանալուց հետո մեր զրուցակիցն ինքնամեկուսացել է, սահմանափակել բոլոր տեսակի շփումները:

Բայց հարց էր բարձրացնում՝ ուսումնական տարին մեկնարկում է, մինչդեռ նա ստիպված է ինքնամեկուսացած մնալ այն դեպքում, երբ կորոնավիրուսի թեստի երկու բացասական պատասխան ունի ձեռքին: Խնդրի առնչությամբ նախօրեին դիմել էինք առողջապահության նախարարությանը՝ հասկանալու, թե ինչը կարող էր նման խնդիր առաջացնել՝ որևէ թյուրիմացությո՞ւնը, թե՞ գուցե կա այլ պատճառ, ասենք՝ անսիմպտոմ ընթացքի և ավարտի օրերի զուգադիպության հետ կապված:

Մյուս կողմից՝ ցանկանում էինք հասկանալ՝ այս պարագայում ուսուցչուհին շարունակելո՞ւ է մնալ կարանտինի մեջ:

Նախարարությունից «Փաստին» տեղեկացրեցին, որ հերթական նմուշառումն են վերցրել տիկնոջից և միայն դրա պատասխանը ստանալուց հետո կարող են հստակ ասել, թե ինչու են թեստերի պատասխաններն օրերի տարբերությամբ սկզբում դրական, իսկ հետո բացասական եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: