կարևոր
2001 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-11 09:28

ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը նվազել են. «Ժողովուրդ»

ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը նվազել են. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 5-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 893.3 մլրդ դրամ, որը կազմում է 2020 թվականի ինն ամսվա հաստատված ցուցանիշի 77.0 տոկոսը:

Միևնույն ժամանակ մենք տեղեկացանք, որ սեպտեմբերի 5-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2019 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշին զիջել են 5.8 տոկոսով կամ շուրջ 54.8 մլրդ դրամով, իսկ 2018 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ գերազանցել 15.1 տոկոսով կամ 117.0 մլրդ դրամով։

Իսկ ի՞նչ է սա նշանակում. բնականաբար, նման պատկերի և իրավիճակի պատճառը կորոնավիրուսային համավարակն է, և՛ աշխարհում, և՛ Հայաստանում տիրող արտակարգ դրությունը: Հայաստանում տիրող տնտեսական իրավիճակին երեկ կառավարության նիստում անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մասնավորապես, նա հայտնեց, որ 2020 թվականի օգոստոս ամսին, 2019 թվականի օգոստոսի ամսվա համեմատությամբ, ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2.5 տոկոսով, այսինքն՝ առևտուրը բոլոր տեղերում՝ խանութներում, ռեստորաններում, բոլոր առևտրի օբյեկտներում, նվազել է 2.5 տոկոսով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: