կարևոր
1932 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-10 23:00

Անկախության տոնի առթիվ Նիագարայի ջրվեժը կլուսավորվի հայկական դրոշի գույներով

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ Կանադայում Հայաստանի դեսպանությունը Նիագարայի ջրվեժի լուսաբանման խորհրդի հետ համատեղ հայտնում է, որ սեպտեմբերի 21-ին Նիագարայի ջրվեժը կլուսավորվի հայկական դրոշի գույներով: Դեսպանությունը բոլոր ցանկացողներին հրավիրում է տոնելու այս իրադարձությունը, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ի երեկոյան ժամը 10-ին (Երևանի ժամանանով սեպտեմբերի 22-ին ժամը 06։00-ին) և կտևի 15 րոպե:

Ինչպես տեղեկանում ենք Կանադայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից, սեպտեմբերի 21-ին, առավոտյան ժամը 9-ին քաղաքապետ Ջիմ Ուոթսոնի Գերաշնորհ Տեր հովվապետության ներկայությամբ հայկական դրոշը կբարձրացվի նաև Օտտավայի քաղաքապետարանի շենքի առջև: