19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Հազարավոր փախստականներ երկորդ գիշերն անընդմեջ փողոցում են քնում Հունաստանի Լեսբոս կղզու ներգաղթյալների ճամբարում տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո:
Մոտ 13 000 փախստական գիշերն անցկացրել է ճանապարհի եզրին, սուպերմարկետների կայանատեղիներում և դաշտերում:
Երեքշաբթի գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով փախստականներին տարհանել են, սակայն չորեքշաբթի գիշերը երկրորդ հրդեհն է բռնկվել՝ ավերելով այն ամենը, ինչ կանգուն էր մնացել:
Միաժամանակ նշվում է, որ Հունաստանը երեք նավ է ուղարկում՝ օգնելու տեղավորվելու հազարավոր փախստականներին: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել են ԵՄ ծրագիր կազմել մոտ 400 անչափահաս ներգաղթյալներին Լեսբոս կղզուց տեղափոխելու համար: Նշվում է նաև, որ նույնքան երեխաներ և պատանիներ արդեն տեղափոխվել են Հունաստանի մայրցամաքային հատված, թեև պարզ չէ՝ խոսքը նույն երեխաների մասին է, թե ոչ:
Լեսբոս կղզում գտնվող «Մորիա» փախստականների ճամբարը խոշորագույններից մեկն էր Եվրոպայում: Այն միգրացիոն ճգնաժամի կենտրոնում է հայտնվել 2015-16 թվականներից: