«Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացրեց համամասնական ցուցակի առաջին քսանյակին, վաչապետի թեկնածուին և խորհրդարանի նախագահի թեկնածուին: Այս մասին գրում է Aliq.ge-ն։
«Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին հաղթելու դեպքում որպես վարչապետի թեկնածու կառաջադրի գործող վարչապետ Գիորգի Գախարիային, իսկ 10-րդ գումարման խորհրդարանի նախագահի թեկնածուն կլինի Արչիլ Թալակվաձեն:
Ինչ վերաբերում է համամասնական ցուցակին, այն ունի հետևյալ տեսքը.
Հիշեցնենք՝ «Վրացական երազանք» կուսակցությունը հուլիսի 20-ին ներկայացրեց 30 մեծամասնական պատգամավորների թեկնածուներին: Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական շրջանում որպես մեծամասնական պատգամավորի թեկնածու կուսակցությունն առաջադրեց գործող պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով ընտրված Սամվել Մանուկյանին:
Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից: