782 դիտում, 2020.09.10 19:39

Ադրբեջանի իշխանությունները երկու հայ սպայի նկատմամբ հետախուզում հայտարարելու փորձ են ձեռնարկել

Ադրբեջանի իշխանությունները երկու հայ սպայի նկատմամբ հետախուզում հայտարարելու փորձ են ձեռնարկել

Ադրբեջանի իշխանությունները երկու հայ սպայի նկատմամբ հետախուզում հայտարարելու փորձ են ձեռնարկել: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ որոշումը հիմնված է գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանից ստացած տեղեկությունների վրա:

Խոսքը Ալավերդյանի հնարավոր ծառայակիցներ՝ Վազգեն Վարդանյանի եւ Արմեն Ջամալյանի մասին է:

Լրատվամիջոցները հայտնում են, թե նշված անձանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ համապատասխան որոշումներն ընդունելու համար Ադրբեջանի քննչական վարչությունը գործն ուղարկել է իրենց Ներքին գործերի նախարարություն,Պետանվտանգության ծառայություն, նաեւ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո: