Ադրբեջանի իշխանությունները երկու հայ սպայի նկատմամբ հետախուզում հայտարարելու փորձ են ձեռնարկել: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ որոշումը հիմնված է գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանից ստացած տեղեկությունների վրա:
Խոսքը Ալավերդյանի հնարավոր ծառայակիցներ՝ Վազգեն Վարդանյանի եւ Արմեն Ջամալյանի մասին է:
Լրատվամիջոցները հայտնում են, թե նշված անձանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ համապատասխան որոշումներն ընդունելու համար Ադրբեջանի քննչական վարչությունը գործն ուղարկել է իրենց Ներքին գործերի նախարարություն,Պետանվտանգության ծառայություն, նաեւ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո: