կարևոր
1589 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-10 19:05

Մակրոնը հրաժարվել է Թուրքիային գործընկեր համարել Արեւելյան Միջերկրականում

Մակրոնը հրաժարվել է Թուրքիային գործընկեր համարել Արեւելյան Միջերկրականում

Թուրքիան այլեւս գործընկեր չէ Արեւելյան Միջերկրականում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ընդգծելով, որ Եվրոպայի ձայնն Անկարայի նկատմամբ պետք է լինի «ավելի միասնական եւ հստակ», տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ «Թուրքիան համաձայնագիր է ստորագրել Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ, որը մերժում է Հունաստանի օրինական իրավունքները»:

Մակրոնը նաեւ նշել է, որ «հորատման թուրքական մեթորդները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում անընդունելի են»: «Թուրքիան ավելացնում է սադրանքները, որոնք վայել չեն մեծ պետությանը»,-հավելել է նա:

«Մենք՝ եվրոպացիներս, պետք է մեզ հստակ եւ ամուր պահենք ոչ թե թուրք ժողովրդի, այլ նախագահ Էրդողանի կառավարության նկատմամբ, որի գործելակերպն անընդունելի է»,-նշել է Մակրոնը:

«Մեր կարմիր գծերը հասկանալի են. Եվրամիության բոլոր անդամ երկրների ինքնիշխանության հարգում, միջազգային իրավունքի հարգում, բոլոր միակողմանի գործողությունների դատապարտում: Մեր ցանկությունն է՝ խուսափել Էսկալացիայի բոլոր տեսակներից:

Թուրքիան այսօր պետք է պարզաբանի իր մտադրությունները»,-ասել է Մակրոնը:

Նա նաեւ հայտարարել է, որ Եվրոպայի ձայնը Թուրքիայի նկատմամբ պետք է լինի «ավելի միասնական եւ հստակ»: Վերջին շաբաթներին կտրուկ սրվել են հարաբերությունները Աթենքի եւ Անկարայի միջեւ:

Դա կապված է այն բանի հետ, որ Oruջ Reis թուրքական նավը սեյսմիկ ուսումնասիրություններ է սկսել Արեւելյան Միջերկրականում, այն շրջանում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին (ԲՏԳ): Հունաստանի զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության: Թուրքիան նաեւ հետազոտություններ է անցկացնում այն շրջանում, որը Կիպրոսը համարում է իր ԲՏԳ-ն: Հունաստանը եւ Թուրքիան միմյանց մեղադրում են ծովային գոտիների դելիմիտացման վերաբերյալ անօրինական համաձայնագրեր ստորագրելու մեջ, որոնք հաշվի չեն առնում մյուս կողմի շահերը։