կարևոր
2266 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-10 17:46

Լատվիայում կկազմակերպվի «Մուսա լեռան 40 օրը» գրքի լատիշերեն թարգմանության շնորհանդեսը

Լատվիայում կկազմակերպվի «Մուսա լեռան 40 օրը» գրքի լատիշերեն թարգմանության շնորհանդեսը

Լատվիայում ՀՀ դեսպանությունը 2020 թվականի հոկտեմբերին Ռիգայում կազմակերպելու է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» հանրահայտ ստեղծագործության լատիշերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել  է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Դեսպանը շեշտել է, որ «Մուսա լեռան քառասուն օրը» պարտադիր ընթերցանության գիրք է ցանկացած մարդու համար:

Վեպի թարգմանությունը լույս է ընծայել «Յանիս Ռոզե» հրատարակչությունը: Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ավստրիայի կառավարության աջակցությամբ: Թարգմանիչն է Իլզե Պաեգլե-Մկրտչյանը:

Ավստրիացի հեղինակ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում ներկայացվում է 1915 թվականին Մուսա լեռան հայկական հերոսական դիմադրությունը թուրքերի դեմ:

Գրքի ստեղծման գաղափարը Վերֆելը հղացել է 1929 թվականին, երբ գտնվում էր Դամասկոսում և տեսել էրթե ինչպես են հայ երեխաներին աշխատանքի դնում գորգի գործարանում։ Վեպը գրվել է 1932 թվականին՝ գերմաներենիսկ մինչ այդ Վերֆելն ուսումնասիրել է ամբողջ հայոց պատմությունը։

Գիրքն արժանացել է նաև այլազգի ընթերցողների ջերմ ընդունելությանը՝ թարգմանվելով մի շարք լեզուներով: