Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների հետեւանքով զոհվածների թիվն ավելացել է՝ հասնելով 11-ի:
Մահացածների թվում է նաեւ մեկ տարեկան երեխա, որին փրկարարները հայտնաբերել են իր ծնողների այրված մարմինների կողքին:
Նշենք նաեւ, որ անտառային հրդեհները Սան Ֆրանցիսկոյի, Վաշինգտոնի, Կոլորադոյի, Օրեգոնի երկինքն ամբողջությամբ նարնջագույն են դարձել, տեղ-տեղ՝ կարմիր: Պատճառը հրդեհների պատճառով օդ արտանետված մուրը, մոխիրն ու ծուխն են: