կարևոր
871 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-10 16:06

ՀՀ-ն ՌԴ-ի, Չինաստանի, Իրանի, Պակիստանի և այլ երկրների հետ կմասնակցի համատեղ զորավարժությունների

ՀՀ-ն ՌԴ-ի, Չինաստանի, Իրանի, Պակիստանի և այլ երկրների հետ կմասնակցի համատեղ զորավարժությունների

ՀՀ Զինված ուժերի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները Ռուսաստանի Դաշնությունում կմասնակցեն ՌԴ-ի, Չինաստանի, Բելառուսի, Իրանի, Մյանմայի, Պակիստանի և այլ երկրների հետ կմասնակցեն «Կովկաս-2020» համատեղ զորավարժություններին: Այս մասին հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հայաստանը մասնակցելու է «Կովկաս-2020» զորավարժություններին: Զորավարժությանը կմասնակցեն ՀՀ Զինված ուժերի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները»,- ասել է Ստեփանյանը:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարարությունը հայտնել է, որ չի մասնակցի սեպտեմբերի 21-26-ը Ռուսաստանում անցկացվելիք զորավարժություններին: Կորոնավիրուսի պատճառով զորավարժություններին չի մասնակցի նաև Հնդկաստանը:

Շուշան Ստեփանյանը հավելեց, որ հոկտեմբերին ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանում կանցկացվեն «Փոխգործակցություն-2020» և «Որոնում-2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք փոխկապակցված պլանային միջոցառումներ են: