16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Սեպտեմբերի 10-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացիներ չեն տուժել: Այս մասին ասել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Հրդեհի հետևանքով ոչ ոք չի վնասվել և բոլորը տարհանվել են: Այս պահին հրշեջ-փրկարարներ են դեպքի վայրում աշխատում, որպեսզի մարեն հրդեհը: Այնտեղ աշխատողներ են եղել, որոնք տարհանվել են, ոչ ոք չի տուժել: Մոտ 1 ամիս առաջ տեղի ունեցած պայթյունի նման միջադեպ չէ, բարեբախտաբար, սակայն մարդկանց մոտ խուճապ կա»,- նշել է Գանտահարյանը: