կարևոր
1725 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-10 15:31

Բեյրութի նավահանգստում կրկին հսկայական հրդեհ է բռնկվել

Բեյրութի նավահանգստում կրկին հսկայական հրդեհ է բռնկվել

Բեյրութի նավահանգստի տարածքում ուժեղ հրդեհ է բռնկվել, սեւ ծխի սյունը երեւում է նավահանգստից երեք կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սկզբում լիբանանյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ հրդեհը բռնկվել Է ավտոդողերի եւ վառելիքաքսուքային նյութերի պահեստում, որը գտնվում Է ծովային նավահանգստի գոտում: Լիբանանյան Կարմիր խաչի գլխավոր տնօրենն իր հերթին OTV հեռուստաալիքին հայտարարել է, որ թանձր սեւ ծուխը աղբի հրկիզման արդյունք է:

Միջադեպի վայր Է ժամանել մի քանի հրշեջ բրիգադ, որոնք փորձում են մեկուսացնել բռնկման օջախը: