կարևոր
750 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-10 23:32

ԱՄՆ-ում COVID-19-ի 34 հազար նոր դեպք է հայտնաբերվել

ԱՄՆ-ում COVID-19-ի 34 հազար նոր դեպք է հայտնաբերվել

ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրում աճել է 34 256-ով, մահացել է 1 206 հիվանդ: Այս մասին հաղորդում է Ջոնս Հոպկինսի համալսարանը, որը ամփոփում է դաշնային եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների եւ այլ բաց աղբյուրների տվյալները:

Մեկ օր առաջ վարակման դեպքերի աճը կազմել է 24,2 հազար, հաղորդվել է 267 զոհերի մասին:

Համաճարակի սկսվելուց ի վեր Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակման 6 363 276 դեպք է գրանցվել, մահացել է 190 873 մարդ, բուժվել է 2,3 մլն հիվանդ:

Ամբողջ աշխարհում հաստատվել է վարակման ավելի քան 27,8 միլիոն դեպք եւ COVID-19-ի պատճառով 904 հազար մարդ մահացել է, առողջացել՝ 18,7 միլիոն մարդ: