կարևոր
1724 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-10 14:22

ԼՀԿ-ն կպահանջի Արայիկ Հարությունյանի հրաժարականը. սպասվում է բողոքի ակցիա

ԼՀԿ-ն կպահանջի Արայիկ Հարությունյանի հրաժարականը. սպասվում է բողոքի ակցիա

ՀՀ Ազգային ժողովի դիմաց իրականացվելու է բողոքի ակցիա` ի աջակցություն նույն օրը ԱԺ լիագումար նիստում  «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի  հրաժարականի պահանջի։ Այս մասին տեղեկանում ենք ԼՀԿ-ի ֆեյսբուքյան էջից։

«Սեպտեմբերի  16-ին` ժամը 14:30-ին, ՀՀ Ազգային ժողովի դիմաց իրականացվելու է բողոքի ակցիա` ի աջակցություն նույն օրը ԱԺ լիագումար նիստում  «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի  հրաժարականի պահանջի։

Խնդրով հետաքրքրված բոլոր քաղաքացիներին հրավիրում ենք ակցիային մասնակցելու»,- ասվում է ֆեյսբուքյան էջում։