16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կառավարության նիստում հայտարարել է, որ կորոնավիրուսի սպասվող երկրորդ ալիքը փաստորեն սկսվել է, բայց իրավիճակը վերահսկվում է իշխանությունների կողմից:
«Այսօր հայտնաբերված 57 դեպքը եւ երեկվա 44-ն ուղղակիորեն մատնանշում են, որ համաճարակաբանական իրադրությունը երկրում աստիճանաբար փոխվում է: Ինչպես երկրորդ ալիքը մենք ենթադրում Էինք, փաստորեն այդ գործընթացն սկսվում է: Մենք ենթադրում էինք աշնանը, եւ աշնանն այդ գործընթացն սկսվում է: Գլխավորն այն է, որ ոչ մի հիմք չկա խուճապահար լինելու, քանի որ մենք լիովին վերահսկում ենք իրադրությունը»,-հայտարարել է վարչապետը:
Վրաստանում սեպտեմբերի 10-ին հայտնաբերվել Է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային օրական աճ՝ 57 վարակված: