կարևոր
1308 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-10 14:03

Թրամփն ընտրարշավի համար կրկնակի ավելի շատ միջոցներ ունի քան 2016-ի ընտրությունների նախաշեմին

Թրամփն ընտրարշավի համար կրկնակի ավելի շատ միջոցներ ունի քան 2016-ի ընտրությունների նախաշեմին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրություններից 55 օր առաջ կրկնապատիկ ավելի շատ միջոցներ ունի ընտրական նպատակների համար, քան 2016 թվականին նույն ժամանակ էր: Սեպտեմբերի 9-ին այդ մասին Թրամփը հայտնել է Fox News հեռուստաալիքի եթերում:

Հանրապետականին հարց են տվել, թե նա հատուկ է ձգում արդյոք ժամանակը վճռական հարվածի համար՝ զիջելով Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Ջոզեֆ Բայդենին ընտրարշավի համար կամավոր նվիրատվությունների հանգանակության հարցում:

«Չորս տարի առաջ մեր ձերքին երկու - երեք անգամ ավելի պակաս կանխիկ գումար կար, քան այժմ: Եվ այդ այն դեպքում, որ այժմ ես ինքս դեռ ներդրում չեմ կատարել»,- նշել է Թրամփը:

Նա հիշեցրել է, որ այս շաբաթ ավելի վաղ ինքը հավաստել է պատրաստակամությունն անհրաժեշտության դեպքում անձնական միջոցներ ծախսել երկրորդ ժամկետով երկրի նախագահ վերընտրվելու համար: Հանրապետականը տեղեկացրել է, որ նվիրատվություններ հանգանակելիս շեշտը դնում է սահմանափակ ֆինանսկան հնրավորություներով՝ իր կողմնակիցների, այլ ոչ թե խոշոր դոնորների վրա:

«Ինձ ավելի շատ դուր են գալիս փոքր դոնորները»,- հայտնել է Թրամփը:

Ինչպես սեպտեմբերի 9-ին հայտնել է Fox News-ը, Թրամփը եւ Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեն օգոստոսին հանգանակել են 210 միլիոն կամավոր նվիրատվություններ ընտրարշավի համար: Հանրապետական ընտրական շտաբի աղբյուրի տվյալներով՝ նրա՝ պետության ղեկավար վերընտրվելու միջոցների գումարը նախընտրական արշավն սկսվելու պահից ի վեր գերազանցել է 1,3 միլիարդ դոլարը:

Աղբյուրը չի նշել, թե այդ միջոցներից ինչ գումար է ծախսվել եւ որքան է մնում: Բայդենը սեպտեմբերի 2-ին հայտնել է, որ իր ընտրարշավը վարելու համար օգոստոսին հանգանակել է ավելի քան 364 միլիոն կամավոր նվիրատվություններ: Նա նախընտրական արշավի համար կամավոր նվիրատվությունների հանգանակության ռեկորդ է սահմանել, բայց այն պահին համարել է, որ այդ ցուցանիշով հետ է մնում ընտրություններում իր գլխավոր մրցակցից՝ Թրամփից: ԱՄՆ-ում հերթական ընդհանուր ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին:

Այնտեղ կընտրվեն նախագահը եւ փոխնախագահը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները եւ Սենատի մեկ երրորդը, 13 նահանգների եւ տարածքների նահանգապետերը: