կարևոր
1440 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-10 13:54

Կվերանորոգվի Ազգային պատկերասրահի Մհեր Աբեղյանի մասնաճյուղը

Կվերանորոգվի Ազգային պատկերասրահի Մհեր Աբեղյանի մասնաճյուղը

Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ վերանորոգվում և արդիականացվում է պատկերասրահի Մհեր Աբեղյանի մասնաճյուղը:

Պատկերասրահի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում արված գրառման մեջ ասվում է, որ շուտով կվերաբացվեն բոլորովին նոր ցուցասրահներ՝ միջազգային չափանիշներին համապատասխանող թանգարանային լուսավորմամբ, գիտական էքսպլիկացիաներով (բացատրություններ) և նոր ցուցադրությամբ։

Արդիականացման վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհրապարակվեն առաջիկայում:

Մասնաճյուղում ներկայացված են նկարչի յուղաներկ կտավներըպարբերաբար ցուցադրվում է նաև նրա գրաֆիկան:

Ժողովրդական նկարիչ Մհեր Աբեղյանի արվեստը ձևավորվել է 1930-1940 թվականների սկզբին գրաֆիկականայնուհետև գեղանկարի ասպարեզումՍտեղծագործական ողջ ուղու ընթացքում նկարիչը հավատարիմ է մնացել իր գեղարվեստական լեզվինիր գեղարվեստական ձեռագրինընդլայնելով և հարստացնելով այն: