կարևոր
1164 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-10 13:27

Տիգրան Բարսեղյանը` «Աստանայի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Տիգրան Բարսեղյանը` «Աստանայի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է «Աստանայի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբի կազմակերպած քվեարկությանը մասնակցում էին երկրպագուները, ովքեր ամենաշատը քվեարկել են հենց Բարսեղյանի օգտին: Նա ստացել է ձայների 33.68 տոկոսը:

Բարսեղյանը ղազախստանի առաջնության «Տարազի» հետ հանդիպմանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Օկժետպեսի» դեմ հանդիպմանը վաստակել 11-մետրանոցի հարվածի իրավունք: