կարևոր
1282 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-10 12:12

Առաջիկայում 1-2 տասնյակ ավիաընկերություն կվերսկսի կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան

Առաջիկայում 1-2 տասնյակ ավիաընկերություն կվերսկսի կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման հնարավորությանը:

«Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտեր է հավաքում, թե որ ավիաընկերություններն են պատրաստվում վերականգնել դեպի Հայաստան կանոնավոր չվերթերը: Ինչքան հասկանում եմ, շատ շուտով՝ արդեն սեպտեմբերի մեջ, գոնե մեկ-երկու տասնյակ ավիաընկերություն կվերսկսի կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան: Կարանտինային ռեժիմի հետ կապված փոփոխություններ ենք իրականացրել, և արտերկրից ժամանած քաղաքացիները, ովքեր չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, կարող են թեստ հանձնել և մեկ օրվա ընթացքում նրանց պատասխանները կլինեն: Եթե դրանք բացասական լինեն, ապա մարդիկ կկարողանան կարանտին չանցնել», - նշեց Նիկոլ Փաշինյանը: