Կառավարությունը հաստատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը: Ըստ հիմնավորման, հանձնաժողովը կունենա 40 հաստիք և 6 վարչություն:
Հանձնաժողովը կունենա նախագահ, 4 անդամ, գլխավոր քարտուղար:
Հանձնաժողովի վարչություններն են՝ Հայտարարագրերի վերլուծության վարչությունը, Վարույթների և իրավական ապահովման վարչությունը, Անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վարչությունը, Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչությունը, Մեթոդական աջակցության վարչությունը, Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչությունը: