կարևոր
987 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-10 10:53

ԱՄՆ-ը մոտ կրկնակի կկրճատի Աֆղանստանում իր զինվորականների թիվը

ԱՄՆ-ը մոտ կրկնակի կկրճատի Աֆղանստանում իր զինվորականների թիվը

Ամերիկայի Միացյալ Նահանգները 1․5-2 ամսում Աֆղանստանում իր զորքի քանակը կկրճատի՝ 8600 հազարից դարձնելով 4500։ Այս մասին The New York Times-ի հետ հարցազրույցում հայտնել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության ղեկավար Քենեթ Մաքքենզին:

Ըստ նրա՝ հիշյալ թվաքանակով զինվորականները բավական են Աֆղանստանի տարածքում բոլոր անհրաժեշտ հանձնարարությունների կատարման համար։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մաքքենզին հայտարարել էր, որ մինչև սեպտեմբերի վերջն Իրաքում  նույնպես ամերիկյան զորակազմը կկրճատվի՝ 5200-ից դառնալով 3000։